Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մեր տատիկների գաղտնիքները. երկար թարթիչներ

Մեր տատիկների գաղտնիքները. երկար թարթիչներ

Հայացքը տղամարդկանց սրտերը գրավելու համար պայքարում կնոջ հզոր զենքն է: Իսկ ի՞նչը կարող է բնականորեն ընդգծել աչքերի գեղեցկությունը: Իհարկե, թարթիչները: NEWS.am STYLE-ը դիմել է Բելլա Հարությունյան տատիկին՝ խնդրելով պատմել թարթիչները երկարացնելու միջոցների մասին:

 

«Կյանքիս ընթացքում ես թարթիչներն ավելի երկար դարձնելու բազմաթիվ միջոցներ եմ սովորել: Այդ հարցում կարող են օգնել տնային պայմաններում պատրաստված դիմակները:

 

Կռատուկի յուղը դրանց անփոխարինելի բաղադրիչն է: Բամբակե բարձիկը թրջում ենք կռատուկի յուղի մեջ, դնում թարթիչներին՝ թողնելով 10-15 րոպե: Շատ կարեւոր է, որպեսզի յուղը աչքերի մեջ չընկնի: Այդ պատճառով պետք չէ դիմակը ջրով լվանալ: Վերցնում ենք չոր բամբակե բարձիկը եւ մաքրում թարթիչները: Այս գործողությունը կարելի է կրկնել շաբաթը 4-5 անգամ:

 

Եվս մեկ բաղադրատոմս: Ձեզ անհրաժեշտ է հալվեի հյութ: 1 թեյի գդալ հալվեի հյութը խառնեք 1 ճաշի գդալ գերչակի յուղի հետ: Զանգվածը բամբակե բարձիկի օգնությամբ քսեք թարթիչներին: 15-20 րոպե անց մաքրեք չոր բամբակե բարձիկով: Գործողությունը կարող եք կրկնել շաբաթը 2-3 անգամ»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ